Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42

Նիկոլ Փաշինյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ. Կողմ՝ 59, դեմ՝ 42
08.05.2018 | 13:46

ԱԺ հատուկ նիստին այսօր կայացել է վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության 2-րդ փուլով քննարկումը։ Գրանցվել էր 100 պատգամավոր, որոնցից 59-ը կողմ քվեարկեցին Փաշինյանի թեկնածությանը, դեմ էր 42 պատգամավոր։

Ելքը, Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն, ինչպես հայտարարել էին, ամբողջ խմբակցություններով կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին:

ՀՀԿ-ից Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկեցին 10 գումարած 1 անձ՝ ինչպես իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նշենք, որ ԱԺ-ն աշխատել է առանց ընդմիջման:

Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանին այս անգամ ներկայացրել է Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Դիտվել է՝ 4052

Մեկնաբանություններ